211652_close_icon
views-count1500 դիտում article-date 21:54 24-09-2019

Ոստիկանության Տարոնի բաժնում ապօրինի հրազեն են կամավոր հանձնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 23-ին բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Վանաձորում ապրող մի երիտասարդ ոստիկանություն է բերել 16մմ տրամաչափի երկփողանի հրացան՝ հայտնելով, որ հրազենը գտել է տանիքի իրերը դասավորելիս։ Հրացանն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Այն կամավոր հանձնած երիտասարդն էլ բաց է թողնվել, քանի որ ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր