211652_close_icon
views-count1251 դիտում article-date 20:03 24-09-2019

Չարենցավանում երիտասարդը հատել է ծառեր և բերման ենթարկվել ոստիկանություն

Սեպտեմբերի 23-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Չարենցավանի բաժին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհի Չարենցավանի հատվածում ապօրինի ծառահատում է: Նույն օրը, ժամը 20.05-ին, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, ոստիկանության Չարենցավանի բաժին բերման է ենթարկվել Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի 25-ամյա մի բնակիչ: Նա խոստովանել է, որ Երևան-Սևան ճանապարհի Չարենցավանի հատվածից հատել է տարբեր տրամագծի 9 ծառ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր