211652_close_icon
views-count2935 դիտում article-date 19:06 24-09-2019

Փրկարարներն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր անտառում սունկ են կերել, ուղեկցել են դեպի շտապօգնության մեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 24-ին, ժամը 13:10-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Խաչարձան գյուղի անտառում օտարերկրյա քաղաքացիները սունկ են կերել և ունեն վատ ինքնազգացողություն. անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացիներին՝ Թոբիա Վ.-ին (ծնված 1986 թ.), Մայքլ Վ.-ին (ծնված 1987 թ.), Ռից Ֆ.-ին (ծնված 1988 թ.), Էկպերտ Մ.-ին (ծնված 1987 թ.) և Մարկոս Յ.-ին (ծնված 1986 թ.) ուղեկցել են դեպի շտապօգնության մեքենան: Էկպերտ Մ.-ն և Մարկոս Յ.-ն հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ, իսկ մյուսները՝ Իջևանի ԲԿ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր