77177 դիտում
10:55 25-06-2016
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. «Առողջ սունկ» ՍՊԸ-ում հայտնաբերվել է 23-ամյա երիտասարդի դին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի նախկին «Սիրիուս» գործարանի տարածքում գտնվող «Առողջ սունկ» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասում երիտասարդ տղայի դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի և Կոտայքի բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված արտադրամասում հայտնաբերել են աշխատակցի՝ Տավուշի մարզի Ջուջևան գյուղի բնակիչ, 23-ամյա Հմայակ Բաբաջանյանի դին: Վերջինս արտադրամասում աշխատանքներ կատարելու ժամանակ ձեռքը թողել է քաշիչ հաստոցի տակ, ինչի հետևանքով էլ հաստոցը քաշել է նրան դեպի վտանգավոր հատվածը, ով տեղում մահացել է;
Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վիգեն Մարգարյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:
[b]Ողբերգական դեպքի հետևանքով մահացած Հմայակ Բաբաջանյանը
[/b]
[img]/ups/images/0612024001466840026866448.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
2483 դիտում
10:17 04-09-2014
«Առողջ սունկ» ՍՊԸ-ն խախտել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքը. ՀՀ Բնապահպանության նախարարություն
Այս բաժնից
12691 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ