1595 դիտում
15:58 24-09-2019
Սուրեն Պապիկյանն այցելել է «Արփա-Սևան» ջրատար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է «Արփա-Սևան» ջրատար՝ ծանոթանալու շինարարական աշխատանքներին: Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Նախարարը մուտք է գործել ջրատար առավոտյան ժամը 10:00-ից 2-րդ թունելով՝ Եղեգիսի շինարարական բազայից և նախատեսում է անցնել թունելի շուրջ 30 կմ ճանապարհը: Շրջայցը կտևի 6-7 ժամ:
18-րդ կիլոմետրի վրա իրականացված շինարարական աշխատանքները սկսվել են 2017 թվականից՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և միջոցներով: Կատարվել են թունելի հատակի նորոգման, երեսարկների հիմնանորոգման աշխատանքներ: Քայլեր են կատարվում նաև կոմունիկացիան ապահովելու համար. կառուցվում են նեղդիր գծեր էլեկտրաքարշակների կիրառման համար, անցկացվում է լուսավորության համակարգ: Այս փուլի շինարարական աշխատանքներն ավարտվել են ս․թ․ սեպտեմբերի 20-ին:
Արփա-Սևան թունելի գործարկումն ամեն տարի սկսվում է ապրիլի 1-ից և շարունակվում մինչև սեպտեմբերի 1-ը: Տարվա մյուս ամիսներին այնտեղ իրականանում են վերանորոգման աշխատանքներ: Կատարված շինարարական աշխատանքների շնորհիվ այս տարի թունելով ջրի թողունակությունը կազմել է 19 մ³/վրկ: Մինչ այս գրանցված ամենաբարձր ցուցանիշը եղել է 14 մ³/վրկ:
Նմանատիպ նյութեր
1254 դիտում
13:48 01-04-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարը ծանոթացել է «Արփա-Սևան» թունելի վերականգնողական աշխատանքներին
1622 դիտում
16:44 07-11-2015
Վարչապետը ծանոթացել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին. ֆոտոռեպորտաժ
8585 դիտում
10:42 21-12-2016
Պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Արփա-Սևան» ԲԲԸ-ի հետ կապ ունեցող ընկերությունը լուծարվում է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
607 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
448 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
559 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ