Նիկոլ Փաշինյանը հանդիպման է հրավիրում Նյու Յորքի հայերին՝ սեպտեմբերի 24-ին ժամը 20-ին
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպման է հրավիրել Նյու Յորքի հայությանը: Այս մասին վարչապետը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում:
«Սիրելի հայրենակիցներ, այսօր, սեպտեմբերի 24-ին, ժամը 20.00-ին, Նյու-Յորքի Սուրբ Վարդան եկեղեցի Նյու Յորքի հայության ներկայացուցիչների հետ։ Սիրով հրավիրում եմ Նյու Յորքի բոլոր հայերին»,- գրել է ՀՀ վարչապետը: