Խոշոր ավտովթար Երևանում․ հերթական անգամ բախվել են Շտապօգնության մեքենան և Hyundai Sonata-ն․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել բժիշկներն ու ոստիկանները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր, սեպտեմբերի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում Կոմիտաս պողոտա Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են Ford Transit մակնիշի 489 SU 54 համարանիշի և Hyundai Sonata մակնիշի 36 AQ 563 համարանիշի ավտոմեքենաները։ 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ford Transit-ը, որը հաշվառված է Սյունիքի մարզի Սիսիանի բժշկական կենտրոնի հաշվեկշռում, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի։ Եվ օպերատվորեն վթարի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն են ցուցաբերել վիրավորներին, որոնցից մեկին տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ավագ տեսուչ Ռաֆայել Սարգսյանն ու տեսուչ Դավիթ Հովհաննիսյանը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է օրվա հերթապահ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ 
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Շտապօգնության ավտոմեքենան, որը լուսային և ձայնային ազդանշանները չի միացրել։ Մինչդեռ վարորդը հերքում էր, ասելով, որ ինքը միացրել է։ 
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ 
Դեպքի վայրում ծառայություն են կատարել նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները։ 
Ֆոտոլրագորղը հայտնում է, որ երբ ԱՊՊԱ գործակալը Շտապօգնության վարորդից պահանջել է փաստաթղթերը, վերջինս հայտնել է, որ վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրն իր մոտ չի, մնացել են Սիսիանում։ 
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                                            
                        
            


