ՊԾ Երևանի գնդի հետախուզական խմբի պարեկները «Չիտո-Գրիտո»-ի «BMW»-ն տեղափոխեցին հատուկ պահպանվող տարածք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վերջին օրերին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակների պարեկները Երևանում հայտնաբերել ու ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել մեծ թվով օրինախախտ վարորդների ավտոմեքենաներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդի հետախուզական հատուկ խմբի պարեկները հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացել, որ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է մգացված ապակիներով ու ավտոմեքենայի վրա տեղադրված են խլացուցիչներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակում հետախուզական խմբի պարեկները պարզում են՝ որտեղ է գտնվում նշված ավտոմեքենան ու հայտնաբերում և ավտոմեքենան տեղափոխում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Տեղում պարզվում է, որ ավտոմեքենայի ապակիներն ամբողջությամբ մգացված են, ինչի համար վարորդը ենթարկվում է վարչական պատասխանատվության։
Իսկ ավտոմեքենայի վրա արդյոք խլացուցիչներ կան, այն պարզելու համար ավտոմեքենան պետք է զննվի հատուկ մասնագետի կողմից։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Երևանի բնակիչ «Չիտո-Գրիտո» մականվամբ 24-ամյա Աշոտ Չ.-ն է։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։