211652_close_icon
views-count1053 դիտում article-date 15:09 24-09-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 23-ից 24-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 23-ից 24-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության` 9, մարմնական վնասվածք հասցնելու և յուրացման կամ վատնման՝ 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, խուլիգանության, ապօրինի ծառահատման ու ծեծի՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության, կաշառակերության, սպանության սպառնալիքի, թմրանյութի իրացման, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելուը կամ տարածելու, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու և ալիմենտը վճարելուց խուսափելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 5 անհետ կորած, 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 1-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման՝ 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր