7232 դիտում
09:48 24-09-2019
Գեներալը պետք է ծառայի երկրին, ոչ թե իշխանություններին․ Գևորգ Կոստանյանը՝ Վանեցյանի մասին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բլից զրույց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համալսարանի դասախոս Գևորգ Կոստանյանի հետ:
[b]– Ի՞նչ կասեք ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:[/b]
– Ծանոթ եմ հրաժարականի վերաբերյալ Արթուր Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին: Ինքս որպես արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական (գեներալ-լեյտենանտ), շատ լավ հասկանում եմ թե ինչ ինկատի ունի Վանեցյանը, երբ սպայի պատվին հղում կատարելով մտահոգություն է հայտնում երկրի ճակատագրի մասին: Հավատացած եղեք, որ իր ամբողջ կյանքը ուսադիրների տակ անցկացրած մարդը, այն էլ ազգային անվտանգության սպան, երբեք հենց այնպես նման հայտարարություններ չի անում, պարզապես՝ իր կարգավիճակը կաշկանդել է շատ բաների մասին խոսել հրապարակայնորեն, բայց որպես երկրի անվտանգության համար պատասխանատու անձ, զգուշացնել պարտավոր էր: Վանեցյանին ճանաչում եմ երկար տարիներ, որպես ազգային անվտանգության սպա, ինչպես նաև ծանոթ եմ վերջին շրջանում Հայաստանի սահմաններից դուրս, որպես ԱԱԾ տնօրեն նրա ձեռք բերած հեղինակությանը՝ նաև հետախուզության և հակահետախուզության մասով:
[b]– Ինչ էր Ձեր կարծիքով Փաշինյանի և Վանեցյաին հռետորաբանության կոշտության պատճառը:[/b]
– Գիտեք Հայաստանում միշտ տպավորություն է եղել, որ բարձրաստիճան պաշտոնյան պետք է ծառայի իշխանությանը և այդ պատճառով եթե նման որևէ մեկը գործող իշխանությունից տարբերվող կարծիք է արտահայտել, համարվել է անընդունելի: Իհարկե շատ կան պաշտոնյաներ, որոնք տվյալ պահի իշխանությունների քիմքին հաճելի են գործում և գնահատվում են նաև այսօր: Բայց չպետք է մոռանալ, որ իշխանություններն անցողիկ են, իսկ Հայաստանը՝ հավերժ: Պատմությունն է ցույց տալու թե, ով ինչպես էր պաշտպանում Հայաստանի շահը ու իրականում ում ծառայություն է օգուտ բերել Հայաստանին, իսկ ումը՝ վնասել: Իմ համոզմամբ, Վանեցյանը երբեք չի ծառայել որևէ իշխանության. ծառայել ծառայում և ծառայելու է պետութանը: Եվ ընդհանրապես, գենելարը և սպան՝ կլինի բանակում, թե իրավապահ մարմիններում, պետք է ծառայի ոչ թե իշխանությանը, այլ երկրին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
14723 դիտում
10:28 23-02-2019
Գևորգ Կոստանյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակա՞լ. Արթուր Վանեցյանի արձագանքը. «Ժողովուրդ»
3717 դիտում
10:46 26-04-2017
Մեր երկրին (ոչ թե «էս երկրին») պետք է մտավոր վերնախավ. «Առավոտ»
2970 դիտում
22:52 11-12-2015
«Այդ զենքը մի օր պետք է կրակեր». Գևորգ Կոստանյանը՝ ԱԱԾ-ի վնասազերծած խմբի մասին. 168.am
Այս բաժնից
1648 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1276 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»