211652_close_icon
views-count90390 դիտում article-date 20:34 24-09-2019

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Opel-ն ու 06-ը. վերջինը ամբողջովին մասնատվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի, 23-ամյա Կամո Ե.-ի վարած Opel մակնիշի OA 960 OA համարանիշի և Շիրակի մարզի բնակիչ, 48-ամյա Նորայր Մ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 ZT 590 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Նորայր Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Խալաթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 06-ը վերածվել է մետաղե ջարդոնի, առջևի մասն էլ կտրվել է ավտոմեքենայից: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+

Նմանատիպ նյութեր