52061 դիտում
23:38 23-09-2019
Կասկադյորական ավտովթար Երևանում Mercedes-ը բախվել է ծառին. կան վիրավորներ. ավտոմեքենայում հայտնաբերվել է բիտա և արնանման հետքեր. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:3-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 CN 432 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հալաբյան փողոցում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին ու 2 ուղևորներին, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ մի քանի բրիգադներ նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոցներ:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարութւան փրակարար ծառայությա Աջափնյակի հրշեջ-փրկարարական ջակատը և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքանան և սահմանազատել տարածքը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր պետք է ժամանի օրվա պատասխանատու հերթապահ հետաքննիչը:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Դավիթաշեն 4 թաղամասի բնակիչ, Ս. Կ.-ի անվամբ:
Ավտոմեքենայում էլ հայտնաբերվել է փայտե մահակ (բիտա):
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
48468 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը