Քաղաքացիական պաշտպանության միջոցառում է անցկացվել կադաստրի կոմիտեում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 20-ին ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության մասնագետների խումբն այցելել է անշարժ գույքի կադաստրի կոմիտե:
Հաստատության ՔՊ շտաբի, կազմավորումների և տարահանման հանձնաժողովի հետ անցկացվել է քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերին նվիրված սեմինար:
Դասընթացի նպատակն էր բարձրացնել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, ստուգել ՔՊ շտաբերի, կազմավորումների պատրաստականության աստիճանը, գնահատել ՔՊ պլանի իրատեսությունը:
Միջոցառման ընթացքում առարկայորեն քննարկվել են ՔՊ օրենսդրական բնագավառում նախատեսվող փոփոխությունների, ազդարարման ազդանշանների, տեսակների և կարգի հետ կապված հարցերը: