211652_close_icon
views-count1026 դիտում article-date 21:30 23-09-2019

Եռամարտի ծառայողական առաջնություն ոստիկանությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2019 թվականի օրացուցային պլանի համաձայն` սեպտեմբերի 18-ից 20-ը Երևանում անցկացվեց եռամարտի ոստիկանության ծառայողական առաջնություն: Մրցույթին մասնակցում էին ոստիկանության 17 ստորաբաժանումների և Արցախի Հանրապետության ոստիկանության հավաքական թիմերը: Եռամարտում ընդգրկված վարժություններն էին` հրաձգություն, նռնակի նետում և 100 մետր վազք: Թիմային հաշվարկում հաղթողի կոչումը նվաճեց ոստիկանության կրթահամալիրի թիմը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին ոստիկանության զորքերի և պետական պահպանության գլխավոր վարչության հավաքականները: Մրցանակային տեղ գրաված ծառայողները պարգևատրվեցին դիպլոմներով, ժամացույցներով ու դրամական պարգևներով: Պարգևները հանձնեց ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետի պաշտոնակատար Հրայր Հայրապետյանը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր