Զարուհի Բաթոյան. Հուսով եմ, շուտով Շիրազի թանգարանը իսկապես ֆիզիկապես մատչելի կդառնա բոլորի համար. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գյումրիում պատահաբար ինձ հանդիպեց Շիրազի թանգարանի տնօրենը և հրավիրեց իրենց մոտ, նշելով, որ մատչելի է: Բնականաբար սիրով ընդունեցի հրավերը: Աշխատակիցները հետաքրքիր տուր անցկացրեցին իմ և մյուս այցելուների համար:
Թանգարանը լիքն էր մարդկանցով, հատկապես երեխաներով, բայց ցավոք, մշակութային օջախն ադքան էլ մատչելի չէր: Միայն մուտքն էր հարմարեցված (հնարավորինս), բայց թե ինչպես պետք է սայլակով մադը մտնելուց և շրջելուց հետո դուրս գա շենքից, չէին մտածել:
Դրա փոխարեն աշխատակիցներն օգնում էին գրեթե ամեն սենյակ մտնելիս, ինչի համար շնորհակալ եմ: Հույս ունեմ, որ շատ շուտով թանգարանը իսկապես ֆիզիկապես մատչելի կդառնա բոլորի համար և մենք վերջապես կվերանայենք մատչելիության մասին մեր պատկերացումները, դրանք համապատասխանեցնելով վաղուց մշակված ստանդարտներին:
Եվս մեկ անգամ շնորհակալություն: Էլի գուկամ»: