211652_close_icon
views-count2864 դիտում article-date 11:46 22-09-2019

«Լուսավոր Հայաստանը» Նիկոլից ավելի Նիկոլ լինելու տրենդի մեջ է հայտնվել. Արթուր Ղազինյան. Tert.am

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանը [url=https://www.tert.am/am/news/2019/09/22/artur-khazinyan/3099317?fbclid=IwAR1lZLyr_IJ_uGOB_-8SieBShx9QD8CKgoJ0PY_EHgnDbj-MLKiTeUl_Qy0]Tert.am[/url]-ի հետ զրույցում, անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական դարձնելու նախագծին, ասաց, որ այդ նախագիծը, կարծես, եղել է «Լուսավոր Հայաստանի» և իշխանության միջև գործարքի ինչ-որ մի կոմպոնենտ: Արթուր Ղազինյանը նշեց, որ այդ նախագծի նպատակներից մեկն այն է, որ այդ կառույցնեը դուրս բերվեն քաղաքական հարթություն: «Քաղաքականացման մոտիվը, որը դրվում է օրենքի հեղինակների կողմից, այն է, որ այդ սուբյեկտները լինեն խորհրդարանի հսկողության տակ, սա, իհարկե, լավ գաղափար է, նրանք, բնականաբար, պետք է ներկայանան խորհրդարան, նրանց հարցեր հղվեն: Դա իրականում շատ լավ մանիպուլացիա է իրականության, քանի որ փաստացի կատարվեց իշխանության ցանկությունը»,- ասաց նա և նշեց, որ կասկած չունի, որ իշխանությունը եթե դա չցանկանար, ապա օրինագիծը ոչ թե առաջին ընթերցում, այլ առասարակ չէր մտնի օրակարգ: Մանրամասներն՝[url=https://www.tert.am/am/news/2019/09/22/artur-khazinyan/3099317?fbclid=IwAR1lZLyr_IJ_uGOB_-8SieBShx9QD8CKgoJ0PY_EHgnDbj-MLKiTeUl_Qy0] այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր