211652_close_icon
views-count1894 դիտում article-date 21:15 21-09-2019

Պռոշյան գյուղ տանող հատվածում այրվել են պտղատու ծառեր և խաղողի այգիներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 15:03-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասից դեպի Կոտայքի մարզի Պռոշյան գյուղ տանող հատվածում` երկաթգծի մոտակա դաշտում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու (մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է ) և հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:14-ին, մարվել` 17:20-ին: Այրվել են պտղատու ծառեր, խաղողի այգիներ և խոտածածկ տարածք (մոտ 30 հա):
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր