211652_close_icon
views-count2051 դիտում article-date 16:40 01-02-2015

Մեղրի քաղաքում պտղատու ծառեր են այրվել

Այսօր ժամը 12.45-ին ՀՀ ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ՌԴ թիվ N սահմանապահ զորամասի հարակից այգում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.09-ին, մարվել` 13.12-ին: Այրվել է մոտ 7500 բուսածածկ տարածք, 27 պտղատու ծառ և 3 էլեկտրական սյուն:

Նմանատիպ նյութեր