211652_close_icon
views-count2094 դիտում article-date 22:20 21-09-2019

ԱԱ․ Գրիգոր Գրիգորյանը և Հովհաննես Մխիթարյանը պարտվեցին

Գրիգոր Գրիգորյանը պարտվեց Ղազախստանի մայրաքաղաք Նուրս-Սուլթանում ավարտին մոտեցող ԱԱ-ի քառորդ եզրափակչում։ 79 կգ քաշային ազատ ոճային ըմբիշը 1/8 եզրափակչում 0։6 հաշվով պարտվում էր վրացի ըմբիշին, սակայն 6։6 հաշվի ժամանակ կարողացավ տուշեով հաղթել Կետչաձեին։ Քառորդ եզրափակչում Գրիգորյանը 8։8 հաշվով պարտվեց ուզբեկ Ռաշիդ Կուրբանովին։ Գրիգորյանը դեռևս պահպանում է բրոնզե մեդալի համար պայքարելու շանսերը։ 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը մեկնարկային գոտեմարտում 1։11 հաշվով պարտվեց ամերիկացի ըմբիշին։ Վերջինս նույնպես պարտվել է։ Ուստի Մխիթարյանը դուրս է մնում պայքարից։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԱԱ-ից կվերադառնա առանց Տոկիո-2020-ի ուղեգրերի։

Նմանատիպ նյութեր