211652_close_icon
views-count1623 դիտում article-date 15:00 21-09-2019

Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնում է ՌԴ վարչապետի մամուլի ծառայությունը: «Բարեկամական, գործընկերային և դաշնակցային ռուս-հայկական հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում տարբեր ուղղություններով: Վստահ եմ, որ առևտրա-տնտեսական և ներդրումային համագործակցության հետագա ամրապնդումը, էներգետիկ, արդյունաբերության, տրոնսպորտային ենթակառուցվածքների, գիտության և մշակույթի ոլորտներում համատեղ հեռանկարային նախագծերի առաջխաղացումը, Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն փոխգործակցության խորացումն ամբողջությամբ համապատասխանում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի շահերին»,- ասվում է Մեդվեդևի շնորհավորական ուղերձում: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Փաշինյանին և նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ էր հղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նմանատիպ նյութեր