211652_close_icon
views-count828 դիտում article-date 12:48 21-09-2019

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 21 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 8 հա տարածք

Սեպտեմբերի 20-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ, 2000 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 400 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 500 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 2500 քմ, Շահումյան գյուղում՝ 3.5 հա, 2 հա, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ 5000 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 1 հա, 4000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր