211652_close_icon
views-count3109 դիտում article-date 08:59 21-09-2019

Փաշինյանն ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի ԺՊ-ների համար սահմանում է նշաձող․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Փաշինյանը, ներկայացնելով ԱԱԾ և ոստիկանության պետերի ժամանակավոր պաշտոնակատարներին, հայտարարել է, որ ժամանակավոր նշանակումները կարող են ունենալ կարգավիճակային տրամաբանական շարունակություն, եթե արձանագրվեն գոհացուցիչ արդյունքներ: Ինչպես արդեն հայտնի է, վարչապետը ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել մինչ այդ պետի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին, իսկ ոստիկանության պետի պաշտոնում է նշանակել ոստիկանապետի տեղակալ Արման Սարգսյանին: Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն մոտիվացնում է երկու ժամանակավոր պաշտոնակատարներին, նրանց համար սահմանելով նշաձող, որին կարող են ձգտել աշխատանքի արդյունքի շնորհիվ: Իհարկե այստեղ անշուշտ պետք է նկատի ունենալ թերևս ոչ միայն զուտ ոլորտային ցուցանիշները կամ չափորոշիչները, եթե հաշվի առնենք մի էական հանգամանք: Խոսքն, իհարկե, այդ կառույցների նախկին ղեկավարների պաշտոնանկությունների կամ հրաժարականների հարցում դիտարկվող տարբեր վարկածներն ու դրանցից բխող քաղաքական համատեքստը չէ, որը հիմք է տալիս եզրակացնել, որ կարևոր չափորոշիչներ են լինելու նաև այդ տիրույթում գտնվող հանգամանքները: Միևնույն ժամանակ, ԺՊ տարբերակի կիրառումը Նիկոլ Փաշինյանի համար նաև ինքնավստահության դրսևորում է, մասնավորապես ԱՄՆ կատարելիք այցից առաջ, երբ նա մոտ մեկ շաբաթ բացակայելու է Հայաստանից: ԺՊ տարբերակի կիրառումով նա ցույց է տալիս, որ իր համեմատաբար տևական բացակայության պայմաններում չունի այդ կարևոր համակարգերի կառավարման, կառավարելիության և կանխատեսելիության էական մտավախություններ: Այդ հանգամանքը, ինչպես դիտարկել ենք ավելի վաղ, կարող է նշանակալի լինել ամերիկյան այցից առաջ, որովհետև այդ այցը Փաշինյանի համար կարող է նշանավորվել մի քանի առանցքային արձանագրումներում թե համահայկական, թե արտաքին քաղաքական տիրույթներում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր