211652_close_icon
views-count643 դիտում article-date 12:13 20-09-2019

Ալեքսանդր Թոփչյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ալեքսանդր Թոփչյանին Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Անկախության տոնի առթիվ, գրական-մշակութային երկարամյա բեղմնավոր գործունեության համար Ալեքսանդր Էդվարդի Թոփչյանին պարգեւատրել Մովսես Խորենացու մեդալով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Նմանատիպ նյութեր