Գրականագետ Ավետիք Իսահակյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով
ՀՀ նախագահ Արմեն Սարգյանի հրամանագրով գրականագետ Ավետիք Իսահակյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։
Նախագահի հրամանագրում ասված է.
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Գրական-մշակութային երկարամյա գործունեության համար գրականագետ Ավետիք Վիգենի ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով»։