Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությունում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, այցելել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի ուղեկցությամբ՝ Փաշինյանը շրջայց է կատարում հեռուստաընկերությունում, ծանոթանում հեռուստաեթերի բովանդակային և տեխնիկական որակի բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:
Վարչապետը նաև շրջել է նկարահանման տաղավարներում, զրուցել անձնակազմի հետ, ծանոթացել նրանց աշխատանքային պայմաններին։