8336 դիտում
16:33 19-09-2019
Եթե Մարտի 1-ի զոհերի հարազատներին ու հաշմանդամներին պետությունն աջակցում է, ուրեմն պատերազմում զոհվածների մայրերի ու այրիների պահանջը ևս արդարացի է. Մեսրոպ Մանուկյան. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կառավարության՝ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին ու տուժածներին ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը չի քննարկվում, որոշել են, լավ են արել, բայց աջակցության կարիք ունեն նաև Արցախյան պատերազմի ընթացքում ու հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվածների մայրերն ու այրիները: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/09/19/Manukyan/3097472?fbclid=IwAR34FyMxPvIcGa3YbTX_Hac2-x6FZ2wFSZtFoIMkN-ZIxZuJAkZ4t-gZjyQ]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը, ով անդրադարձավ զոհված զինծառայողների ծնողների կողմից Կառավարության շենքի առջև անցկացվող բողոքի ակցիային։
«Քանի որ կառավարության կողմից նոր քաղաքականություն է որդեգրվել և նոր չափորոշիչներ է սահմանվել զոհվածների ընտանիքների ու հաշմանդամների համար, և Կառավարությունն ի վիճակի է համապատասխանաբար 30 մլն դրամ և 15 մլն դրամով աջակցելու, զոհված զինծառայողների մայրերն ու այրիներն էլ պահանջում են, որպեսզի իրենք ևս չանտեսվեն պետության կողմից: Բայց կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր պաշտպանում են մեր հայրենիքը, նրանց կյանքի գինն անգին է, և աջակցության պահանջը բարձրացնող մայրերն ու այրիներն ասում են, որ իրենց որդիներն ու ամուսինները զոհվել են սահմանին և նույն աջակցությունը իրենց ընտանիքները պետք է ստանան»,-ասաց Մանուկյանը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/09/19/Manukyan/3097472?fbclid=IwAR34FyMxPvIcGa3YbTX_Hac2-x6FZ2wFSZtFoIMkN-ZIxZuJAkZ4t-gZjyQ]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
26172 դիտում
21:30 20-11-2020
Եթե ըստ ՊՆ–ի, իմ ասածը պետական գաղտնիք է, ուրեմն կեղծ չէ, եթե կեղծ է, ուրեմն պետական գաղտնիք չէ. Մովսես Հակոբյան
Այս բաժնից
871 դիտում
20:24 22-11-2024
Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները
1234 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
742 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ