211652_close_icon
views-count3960 դիտում article-date 10:03 19-09-2019

Ինչ է «հայտնաբերվել» Հրայր Թովմասյանի դեմ կոմպրոմատների զինանոցում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունները ծրագրել են Ազգային Ժողովի առաջիկա՝ հոկտեմբերի 1-ի քառօրյա նիստում ներառել Սահմանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացը: Այս հարցը քննարկվել է նաև երեկ կայացած ՔՊ վարչության նիստում, և Նիկոլ Փաշինյանը հրահանգել է արագացնել ՍԴ նախագահի պաշտոնանկության գործընթացը: Ըստ մեր տեղեկությունների` երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում իրար գլխի են հավաքվել` հասկանալու, թե ինչ հիմքեր կարող են գտնել, որ ներկայացնեն ԱԺ ամբիոնից: Ու ինչպես մենք տեղեկացրել էինք, իմքայլականները կենտրոնացել են Հրայր Թովմասյանի կարգապահական վարքագծի վրա: Մեր տեղեկություններով` իշխանությունը ծրագրել է այդ ամենը ներկայացնելուց հետո փակ գաղտնի քվերակություն կազմակերպել` Հրայր Թովմասյանին հեռացնելու հարցով: Իշխանությունները երկու կարգապահական գործ են գտել: Կոմպրոմատների զինանոցում է նաև Հրայր Թովմասյան-Արամ Օրբելյան քավոր-սանիկական կապը, ինչը, ըստ իշխանությունների, շահերի բախման կարող է բերել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր