4427 դիտում
20:14 18-09-2019
Ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները վկայում են, որ պետական կառավարման համակարգի ճգնաժամը խորանում է. «Սասնա Ծռեր»
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ իրավիճակը պահանջում է համախմբում և արտակարգ լուծումներ:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Առկա իրավիճակի համատեքստում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները վկայում են, որ պետական կառավարման համակարգի ճգնաժամը խորանում է, իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի դեմարշային բովանդակությունը և դրա նկատմամբ 5-րդ շարասյան աջակցող դիրքավորումը ևս մեկ անգամ ապացուցում են, որ եղել է և կա ռևանշի դավադիր պլան, և որ այդ պլանը ձախողման վտանգի առաջ է կանգնած:
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական դարձնելը ճգնաժամը հաղթահարելուն և ռևանշը չեզոքացնելուն ուղղված ողջունելի, սակայն շատ մասնակի քայլ է, որը բավարար չէ այդ հույժ կարևոր կառույցների գործառույթներն ազգայնացնելու և դրանք ՀՀ ինքնիշխանությանն ու իրավակարգի պահպանմանը ծառայեցնելու համար:
Ամբողջ պետական կառավարման համակարգը արմատական բարեփոխման կարիք ունի: Հատկապես խնդրահարույց է ԱԱԾ և Ոստիկանության հետ կապված վիճակը: Առաջին հերթին հարկավոր է այս կառույցները զատել խորհրդային ժառանգությունից և զտել հակապետական ու կոռումպացված կադրերից, համապատասխանեցնել ներկայիս մարտահրավերներին և ենթարկեցնել քաղաքական ու քաղաքացիական վերահսկողության:
Խիստ մտահոգիչ է վիճակը նաև մյուս բոլոր ոլորտներում:
Մեր ազգի և պետության առջև ծառացած բարդ ու դժվարին խնդիրները լուծելու, այդ թվում՝ բոլորիս աչքի առաջ մոբիլիզացվող ռևանշը չեզոքացնելու համար անհրաժեշտ է, որ բոլոր ազգային-ժողովրդավարական ուժերն ու ամբողջ քաղաքացիական հասարակությունը գործող իշխանության հետ միասին համախմբվեն և համաձայնեցված քայլերով երկրում ձևավորեն ճգնաժամի հաղթահարման և հետագա զարգացման նախադրյալներ ու պայմաններ:
Ազգային անվտանգության ապահովման և պետության ապագայի երաշխավորման համար կենսականորեն անհրաժեշտ այս գործընթացի հաջողության հիմնական պատասխանատուն գործող իշխանությունն է:
Ուստի գործող իշխանությանը հորդորում ենք ներկայիս առօրեական տրամաբանության փոխարեն այլևս գործել հասունացող ռևանշը չեզոքացնելու համար անհրաժեշտ արտակարգ լուծումների դիմելու տրամաբանությամբ, ցուցաբերել առավելագույն լայնախոհություն և ապահովել հնարավորինս մեծ ներառականություն, ինչի համար այս փուլում առնվազն պետք է՝
1) համակարգային, հետևողական, կտրուկ և արդյունավետ քայլերով խափանել 5-րդ շարասյան ռևանշը,
2) անհապաղ դադարեցնել ազգային համախմբմանը խոչընդոտող ու հակառակորդի ջրաղացին ջուր լցնող, առաջին հերթին՝ Ամուլսարի հանքի շահագործմանը միտված, գործողությունները,
3) ճգնաժամային խնդիրների և բոլոր ռազմավարական հարցերի լուծման համար անցկացնել հանրաքվեներ կամ կիրառել ուղիղ ժողովրդավարության այլ միջոցներ,
4) ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների պաշտոններում նշանակել այդ կառույցների հետ չկապված, իրենց կենսագրությամբ հանրային հիշողության մեջ բացասական հետք չթողած և պետական ինքնիշխանությունը պահպանելու հարցում վստահություն ներշնչող անձանց»:
Նմանատիպ նյութեր
1585 դիտում
09:22 09-04-2015
ԼՂՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների ղեկավարների հետ
26943 դիտում
17:29 09-05-2018
Ես դիտարկում եմ մի քանի տարբերակ. Փաշինյանը՝ ուժային կառույցների ղեկավարների ընտրության մասին
Այս բաժնից
880 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
20992 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1153 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու