Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
Սեպտեմբերի 17-18-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանում և Տավուշի մարզի Այգեձոր գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: