Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացողներ Կոկորինն ու Մամաևը կալանավայրից ազատ արձակվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացողներ Ալեքսանդր Կոկորինն ու Պավել Մամաևը, ինչպես նաև՝ Ալեքսանդրի եղբայր Կիրիլը, այսօր առավոտյան ազատ արձակվեցին: Նրանք իրենց պատիժը կրում էին Ալեքսեևսկի ուղղիչ-աշխատանքային գաղութում:
Մայիսի 8-ին Մոսկվայում դատարանը Կոկորինին և նրա եղբորը՝ Կիրիլին, դատապարտել էր 1,5 տարվա, իսկ Մամաևին՝ մեկ տարի և 5 ամիս ազատազրկման:
Սեպտեմբերի 6-ին Ալեքսեևսկի դատարանը լավ վարքագծի համար ֆուտբոլիստներին և Կոկորինի եղբորը վաղաժամ-պայմանական ազատ արձակեց:
Կոկորինի պայմանագիրը «Զենիթի» հետ ավարտվել էր ամռանը, սակայն այսօր հայտնի դարձավ, որ նոր պայմանագիր կկնքվի: Իսկ ահա Մամաևի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև տարվա վերջ, սակայն ակումբը մտադիր է վաղաժամկետ խզել պայմանագիրը: