Ուկրաինայի հարավ-արևելքում մայիս ամսից առևանգված դիտորդներն ազատ արձակվեցին
Դեռևս այս տարվա մայիսի վերջին Ուկրաինայի հարավ-արևելքում առևանգված 4 հոգանոց դիտորդական խումբն ազատ է արձակվել: Այս փաստն այսօր հաստատել են ԵԱՀԿ-ում` միաժամանակ անհանգստություն արտահայտելով կազմակերպության մյուս դիտորդների ճակատագրի առնչությամբ: Վերջիններիս առևանգման պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել:
Ինչ վերաբերում է ազատ արձակված դիտորդներին, Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Բորոդան հայտնել է, որ դիտորդներն ազատվել են առանց որևէ պայմանի: Ըստ Բորոդայի` դա եղել է բարի ընդամենը բարի կամքի դրսևորում:
[url=http://http://telegraf.com.ua/ukraina/obshhestvo/1350074-v-obse-podtverdili-osvobozhdenie-4-h-nablyudateley.html]telegraf.com.ua[/url]