211652_close_icon
views-count10526 դիտում article-date 15:39 09-06-2014

Դատարանի դահլիճից ազատ արձակվեցին Վարդենիկի կրթահամալիրի 3 անչափահաս տղաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Երևանի քրեական գործերով վերաքննիչ դատարանի դահլիճից ազատ արձակվեցին Գեղարքունիքի մարզի Վարդենիկի դպրոցի աշակերտներ Մեսրոպ Մարզպետունու Գրիգորյանը, Արկադի Ռուբեկի Պողոսյանը և Աբրահամ Վանիկի Շահինյանը: Ինչպես դատարանի դահլիճից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանց փաստաբանը դիմել էր դատարան՝ պահանջելով տղաների նկատմամբ պայմանական դատավաճիռ, իսկ մեղադրող դատախազը պահանջել էր, որպեսզի դատարանը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բեկանի և նրանց նկատմամբ կիրառվի պայմանական պատժատեսակ: Դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը, քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից, ազատ արձակեց անչափահաս տղաներին՝ նրանց նկատմամբ կիրառելով պայմանական պատժատեսակ: Ինչպես ավելի վաղ[url=https://shamshyan.com/hy/article/14061/] հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], մայիսի 13-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սևանի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Վարդան Մելիքյանի, կայացել էր Վարդենիկ կրթահամալիրում 2013 թվականի սեպտեմբերի 26-ին ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սևակ Բադալյանի և նույն կրթահամալիրի սաներ՝ Վարդենիկ գյուղի անչափահաս բնակիչներ Մեսրոպ Մարզպետունու Գրիգորյանի, Արկադի Ռուբեկի Պողոսյանի, Աբրահամ Վանիկի Շահինյանի միջև տեղի ունեցած վիճաբանության կապակցությամբ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը: Դատարանի նույն օրվա դատավճռով Մեսրոպ Գրիգորյանը, Արկադի Պողոսյանը և Աբրահամ Շահինյանը մեղավոր էին ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ այսինքն՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար և դատապարտվել էին՝ Մեսրոպ Գրիգորյանը՝ 1 տարվա ազատազրկման, իսկ մյուս 2 անչափահասները՝ 6 ամսվա ազատազրկման: Վերջիններս կալանքի էին վերցվել հենց դատական նիստերի դահլիճից: Գյուղացիները բարձրաձայնեցին Կեցցե' արդարադատ և մանկասեր դատավոր Վարդան Մելիքյանը: Դատավճիռը ստանալուն պես պաշտպանը այն բողոքարկելու էր վերաքննիչ դատարան: Դատարանի մոտ հավաքված գյուղացիները առաջիկայում բողոքի ակցիաներ պետք է իրականացնեին կրթության և գիտության նախարարության, կառավարության մասնաշենքերի և անգամ Հանրապետության նախագահի նստավայրի առաջ: Ինչպես էլ ավելի վաղ հայտնել էր Գ. Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Ավագյանը միջնորդություն էր ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Մարտունու դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանք ընտրեր Վարդենիկ գյուղի բնակիչ, 17-ամյա Մեսրոպ Գրիգորյանի նկատմամբ: Դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել էր միջնորդությունը և 17-ամյա տղան, ով սովորում է նույն գյուղի կրթահամալիրի 12-րդ դասարանում, կալանավորվել էր, քանի որ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ավելի ուշ կրթահամալիրում ֆոտոլրագրողի հետ զրույցում 3 տասնյակից ավելի դպրոցականներ ու նրանց ծնողները զայրացած հայտնել էին, որ եթե ֆիզկուլտուրայի դասատուն երեխային չանվաներ «բ… տղա» և այլ բնույթի հայհոյանքներ չհնչեցներ, ապա միջադեպը տեղի չէր ունենա: Մանրամասները՝ քիչ ուշ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր