3166 դիտում
11:00 17-09-2019
Խնդիրներ ունեցող կանանց գեղեցկության մրցույթում Հայաստանի ներկայացուցիչն անցել է եզրափակիչ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Չելյաբինսկ քաղաքում «Ծնվել եմ ապրելու համար» տեղաշարժման խնդիրներ ունեցող կանանց գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնող Գոհար Նավասարդյանն անցել է եզրափակիչ փուլ՝ արժանանալով «Սպորտի թագուհի» անվանակարգին։
ՄԻՊ-ից հայտնում են, որ միջազգային ամենամյա այս մրցույթն իրականացվում է Մարդու իրավունքների պաշտպանների ազգային հաստատությունների աջակցությամբ:
Մեր հայրենակցի այս ձեռքբերումը անձնական պայքարի, կյանքում հաջողության հասնելու եւ արժանապատիվ ապրելու վառ օրինակ է. այն պետք է վարակիչ լինի բոլորի համար:
Հաշմանադամություն ունեցող մարդկանց ներուժի գնահատումը եւ նրանց կարողությունների բացահայտումն ու զարգացմանը նպաստելը պետք է լինի յուրաքանչյուրիս խնդիրը:
Պաշտպանի աշխատակազմում պատրաստված տեսանյութում 29-ամյա գեղեցկուհին պատմում է իր ակտիվ առօրյայի եւ երազանքների մասին. անվասայլակը նրան չի խանգարում ապրել լիարժեք կյանքով, ավտոմեքենա վարել, աշխատել, զբաղվել սպորտով, մասնակցել տարբեր բեմականացումների, մրցույթների:
Մանրամասները տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
17298 դիտում
15:27 14-07-2017
«Վիտեբսկ-2017» միջազգային 15-րդ մանկական երաժշտական մրցույթում Հայաստանի ներկայացուցիչն արժանացել է 1-ին մրցանակի
7571 դիտում
16:04 17-04-2016
«Միսս Ռուսաստան-2016» գեղեցկության մրցույթի հաղթողը Տյումենի ներկայացուցիչն է. ֆոտոշարք
Այս բաժնից
301 դիտում
16:50 26-04-2024
ՄԻՊ-ի ներկայացուցիչները այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն