«Միսս Ռուսաստան-2016» գեղեցկության մրցույթի հաղթողը Տյումենի ներկայացուցիչն է. ֆոտոշարք
Մոսկվայում կայացել է «Միսս Ռուսաստան-2016» գեղեցկության մրցույթը, որի շրջանակներում հաղթողի կոչմանն է արժանացել Տյումենի ներկայացուցիչ Յանա Դոբրովոլսկայան:
Մրցույթին մասնակցել է 50 ներկայացուցիչ` Ռուսաստանի տարբեր քաղաքաներից:
Յանա Դոբրովոլսկայան հաղթանակի կապակցությամբ ստացել է սպիտակ ոսկուց պատրաստված ադամանդներով ու մարգարիտներով զարդարված թագ, որի արժեքը 1 մլն դոլար է, ինչպես նաև 3 մլն ռուբլի և ավտոմեքենա:
18-ամյա կապուտաչյա գեղեցկուհին ստացել է նաև «Միսս աշխարհ» և «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթներում Ռուսաստանը ներկայացնելու իրավունք: