Արցախում նախագահի հավակնորդները վերանայում են իրենց մասնակցության հնարավորությունը․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչների հաղթանակը ստիպել է նախագահի այլ հավակնորդների վերանայել նախագահական ընտրություններին իրենց մասնակցության հնարավորությունը:
ԱՀ 228 համայնքներից 150-ում հաղթել էին «Ազատ հայրենիքի» ներկայացուցիչները: Համայնքներում հաղթած ոչ կուսակցական թեկնածուների մի մասն էլ գրավոր կամ բանավոր դիմել է «Ազատ հայրենիքին» անդամակցելու համար:
Նման իրավիճակում մյուս թեկնածուները կարծում են, որ իրենց մասնակցությունը կարող է ավարտվել, մեղմ ասած, կանխորոշված անհաջողությամբ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]