211652_close_icon
views-count8999 դիտում article-date 15:31 16-09-2019

Փաշինյանը Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիր է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիր է ստորագրել: Այս մասին Փաշինյանը հայտնեց հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: «Ազգային անվտանգության ծառայության տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ես ստորագրել եմ, և համապատասխան հրամանագիրը (ՀՀ նախագահի հրամանագիրը-խմբ.) մեկ-երկու օրվա ընթացքում կստորագրվի: Դա տեղի է ունեցել ԱԱԾ տնօրենի հետ փոխադարձ համաձայնությամբ, մի քանի քննարկումների արդյունքում: Պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենար ենք քննարկել»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ այս պահին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը կկենտրոնան Հայաստանի ազգային հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս բերելու խնդրի լուծման վրա: Արթուր Վանեցյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2018թ. մայիսի 10-ին:

Նմանատիպ նյութեր