8901 դիտում
13:26 16-09-2019
Առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական համարելու ԼՀԿ օրինագիծը
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական համարելու օրենքի նախագիծը: «[url=https://armenpress.am/arm/news/988161.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` նախագիծը հեղինակել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական պաշտոններ՝ այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:
Ներկայացված օրենքի նախագիծն Ազգային ժողովի նիստում բուռն քննարկումների է արժանացել:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը կրկին հեղինակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշել է, որ նախագծի առկայությունը պայմանավորված է օրենսդրական բացերը լրացնելու հանգամանքով: Նրա տեղեկացմամբ՝ փոփոխությունները վերաբերում են քաղաքացիական դատավարության այն դրույթին, որն առնչվում է դատարանների ընդդատության եւ ենթակայության հետ կապված հարցերի կարգավորմանը:
Նմանատիպ նյութեր
2476 դիտում
12:33 12-09-2019
Առաջին ընթերցմամբ ընդունվեց անշարժ գույքի վերաբերյալ լայն քննարկման արժանացած օրինագիծը
2110 դիտում
21:59 12-12-2019
ՊՆ-ն առաջարկում է վերականգնել Բանակի մարզական ակումբը. օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Այս բաժնից
538 դիտում
21:32 07-05-2024
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
502 դիտում
21:23 07-05-2024
Արամ Ա-ն ՍԴՀԿ, ՌԱԿ և ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ստեղծված վիճակը
541 դիտում
20:53 07-05-2024
Իշխանությունը քարոզչական արշավ է սկսել Սրբազանի շարժման դեմ՝ հայտարարելով «ռուսական ագենտների» մասին