1762 դիտում
11:04 16-09-2019
Ամուլսարի հարցով վարչապետի անհաջող ու անիմաստ հայտարարությունը բավարար է, որ «Լիդիանը» հաղթի ՀՀ-ի դեմ ցանկացած միջազգային դատավարություն․ Ա․Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու համար իրավական հիմքեր չկան։
Արթուր Ղազինյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Ամուլսարը չի կարող սար մնալ, այն դատապարտված է վերածվել հանքի, ընդ որում էական չէ, ոսկու՞ թե ուրանի:
Սա իմ ցանկությունը չի, առավել ևս որոշումը, սա Նիկոլի որոշումնա, որը ամփոփված է նրա արտահայտած մեկ մտքի մեջ, որը ենթագիտակցաբար կրկնում են նրա ադեպտները:
Իսկ միտքը սա է. «ոչ մի իրավական հիմք չկա հանքի շահագործումն արգելելու համար»: Ստեղ են ասել, որ մարդ բախտից բացի պետք է նաև խելք ունենա ու խոսելուց առաջ մտածի:
Այս արտահայտությունը բավարար է, որպեսզի «Լիդիանը» հաղթի Ամուլսարի հետ կապված Հայաստանի դեմ սկսված ցանկացած միջազգային դատավարություն:
«Լիդիանի» կողմից ՀՀ կառավարության դեմ ներկայացվելիք առաջին և միակ փաստարկը, որ ՀՀ կառավարությունն ապօրինի է արգելել հանքի շահագործումը, կլինի վարչապետի այս անհաջող և անիմաստ հայտարարությունը և դատավարությունը կավարտվի Հայաստանի պարտությամբ:
Չգիտեմ Փաշինյանն այս հայտարարությունն արել է գիտակցվա՞ծ, թե սա հերթական չմտածված և չհաշվարկված միտքն է, որ կարող է պատուհաս դառնալ Հայաստանի և մեր բոլորի գլխին:
Այնպես որ Փաշինյանին ոչինչ չի մնում, քան զորքը մտցնել Ամուլսար, ջարդել ցուցարարներին, բացել հանք տանող ճանապարհը և շահագործել հանքը:
Իսկ կարո՞ղ եք ասել, ինչ պետք է անի այս իրավիճակում «Լիդիան» ընկերությունը»:
Նմանատիպ նյութեր
3402 դիտում
10:54 11-01-2020
«Լիդիանը» քննարկում է Ամուլսարի շահագործման ծրագիրը վաճառելու տարբերակը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
709 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին