211652_close_icon
views-count9224 դիտում article-date 15:28 13-02-2017

Իսպանիա. Ֆերնանդո Տորեսի ֆանտաստիկ գոլն ու «Ատլետիկոյի» զարմանալի հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չափազանց դրամատիկ և հետաքրքիր ստացվեց Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Ատլետիկո»-«Սելտա» հանդիպումը: Հյուրերը 5-րդ բացեցից հաշիվը, սակայն 6 րոպե անց Ֆերնանդո Տորեսը ֆանտաստիկ գեղեցիկ պատասխան գոլի հեղինակ դարձավ: Սակայն նույն Տորեսը 30-րդ րոպեին չկարողացավ իրացնել 11 մետրանոցը: 78-րդ րոպեին Գվիդետին նորից «Սելտային» առաջ մղեց: Սակայն «Ատլետիկոն» 86-րդ րոպեին Ֆերեյրա-Կարասկոյի արտակարգ հարվածից հետո ոչ միայն հավասարեցրեց հաշիվը, այլ 2 րոպե անց Գրիզմանի գալի շնորհիվ կարողացավ կամային հաղթանակ տանել` 3:2: Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» վաստակեց 42 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական: [b]Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր [/b]«Աթլետիկո» - «Սելտա»՝ 3:2 Ֆերնանդո Տորես, 11, Յանիկ Ֆերեյրա-Կարասկո, 86, Անտուան Գրիզման, 88 – Գուստավո Կաբրալ, 5, Յոն Գվիդետի, 78
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր