Յուրա Մովսիսյանի ֆանտաստիկ գոլն ու դուբլը հերթական հաղթանակը բերեցին «Ռեալ Սոլթ Լեյքին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը դարձել է ԱՄՆ-ի MLS-ի առաջնության 27-րդ տուրի «Ռեալ Սոլթ Լեյք»-«Կոլորադո» հանդիպման (2:1):
Մովսիսյանը դարձել է «Ռեալ Սոլթ Լեյքի» երկու գոլերի հեղինակը, ընդ որում, երկրորդ գնդակը չափազանց գեղեցիկ է ստացվել: Բացի այդ, հայ ֆուտբոլիստը 11մ. հարված է վաստակել, որը, սակայն չի կարողացել իրացնել:
Ուշագրավ է, որ «Ռեալ Սոլթ Լեյքը» ևս մեկ 11 մետրանոց հարված չի իրացրել. այս դեպքում ֆանտաստիկ սեյվի հեղինակ է դարձել «Կոլորադոյի» դարպասապահ Թիմ Հովարդը:
Նշենք, որ Մովսիսյանը MLS-ի ընթացիկ առաջնությունում «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում արդեն 9 գոլի հեղինակ է դարձել: Ներկա պահին նրա թիմը «Արևմուտք» գոտում զբաղեցնում է 2-րդ տեղը: