Անգլիայի Գավաթ. Հենրիխ Մխիթարյանի հերթական գոլն ու «Մանչեսթեր Յունայթեդի» ջախջախիչ հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց «Ուիգանին»:
Մանկունյանցիների կազմում երրորդ գոլի հեղինակը դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ նրա հերթական մրցակիցը կպարզվի վիճակահանությամբ:
[b]Անգլիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ
[/b]«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ուիգան»՝ 4:0
Մարուան Ֆելաինի, 44, Կրիս Սմոլինգ, 57, Հենրիխ Մխիթարյան, 74, Բաստիան Շվայնշտայգեր, 81