211652_close_icon
views-count50624 դիտում article-date 16:00 15-09-2019

Վանաձորի նախկին քաղաքապետին պատկանող հյուրանոցային համալիրի մոտ 32-ամյա տղամադրու վրա կրակոցներ արձակած, նրան վիրավորած կասկածյալը հայտնաբերվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 14-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ), ոստիկանության Լռռու մարզային վարչության (վարչության պետ Գևորգ Հակոբյանի), ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները (բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ), համագործակցելով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության իրենց գործընկերների ՝ Գեղարքունիքի ոստիկանապետ Արամ Ղազարյանի հետ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական միջոցառումներ, Սևան քաղաքի Նաիրյան փողոցում հայտնաբերել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 58-ամյա Մարտին Ալևորյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս այս տարվա օգոստոսի 30-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք-զինամթրք կրելու կասկածանքով հետախուզվում էր: Նրա նկատմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդավծի 1-ին մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ և Լոռու մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն էր ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց նրա նկատմամբ կալանքի որոշում կայացներ: Դատարանը բավարարել էր միջնորդությունը և հետախուզման մեջ գտնվող Մ. Ալևորյանի նկատմամբ երկասմյա կալանքի որոշում էր կայացրել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Ալևորյանը տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժնի ձերբակալվածների պահման վայր: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/27/1133606/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավարի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Լոռու մարզային վարչության և քննչական վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ հսկայածավալ գործողությունների արդյունքում Վանաձոր քաղաքում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում էր Վանաձոր քաղաքի բնակիչ, 58-ամյա Մարտին Ա.-ն: Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում էին անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: [b]Կասկածյալ, 58-ամյա Մարտին Ալևորյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0376963001568549338819960.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր