Փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն
Սեպտեմբերի 14-15-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում վատառողջ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Շիրակի մարզի Գյումրի, Արարատի մարզի Արտաշատ և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները վատառողջ քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն: