90-ամյա հոբելյանին ընդառաջ՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը նոր թատերաշրջանի սկիզբը ազդարարել է պրեմիերայով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
90-ամյա հոբելյանին ընդառաջ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը նոր թատերաշրջանի սկիզբը ազդարարեց պրեմիերայով:
Սեպտեմբերի 14-ին կայացավ «Մատնաչափիկ» ներկայացման առաջնախաղը՝ ըստ Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի, որի բեմադրիչը ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանն է:
Հանդիսատեսի շարքերում նստած փոքրիկները մեծ ոգեւորությամբ հետեւեցին գունեղ եւ հետաքրքիր երաժշտական ներկայացման ընթացքին, իսկ վերջում բարձր ծափահարություններ նվիրեցին սիրելի հերոսներին:
Տարին հոբելյանական է թատրոնի համար եւ սա միակ նորությունը չէ: Առաջիկայում բեմ կբարձրանա հայ դասական Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածաշարի հիման վրա արված դրաման (բեմադրիչ՝ Արթուր Սարիբեկյան), իսկ Վինա Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» հանրահայտ պիեսը նորովի կներկայացվի բեմադրիչ Ռաֆայել Գրիգորյանի ռեժիսուրայով:
Հոբելյանական տարին աչքի կընկնի նաև թատրոնի 90-ամյա ուղին ներկայացնող գրքի շնորհանդեսով ու տոնական այլ միջոցառումներով:
[b]
ՊՀԹ-ի մամուլի ծառայություն[/b]