Ամստերդամում բացված ցուցահանդեսում ներկայացվում են Ռուսական կայսրության 300 թանկարժեք ցուցանմուշներ
Ռուսական կայսերական պալատի մոտ 300 թանկարժեք զարդեր ներկայացվել են ցուցահանդեսում, որը շաբաթ օրը բացվել է Ամստերդամի Ամսթելի Էրմիտաժում։
Հարյուրավոր կտավներով, աքսեսուարներով, հագուստներով ուղեկցվող զարդերը թույլ են տալիս դառնալ Սանկտ Պետերբուրգի XVIII-XIX դարերի բարձր հասարակության արտասովոր կյանքի ցուցադրության դիտողները, տեղեկացնում է [url=https://tass.ru/kultura/6885838]tass.ru[/url]-ն։
Ի թիվս այլ բացառիկ նմուշների, Ամստերդամ է բերվել նաև Ալեքսանդր երրորդի տիկնոջ՝ կայսրուհի Մարիա Ֆյոդորովնայի ադամանդակուռ թագը:
Ցուցադրությունն աշխատանքը կավարտի 2020 թվականի մարտի 15-ին։