211652_close_icon

Ապօրինի հատել էր կանգուն ծառ

views-count3453 դիտում article-date 18:17 14-09-2019
Սեպտեմբերի 13-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ճանապարհին՝ Փամբակ գյուղի վարչական տարածքում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով ստուգման են ենթարկել Դսեղ գյուղում ապրող 33-ամյա մի տղամարդու «ԻԺ-21251» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, ուստի մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ փայտանյութը պատրաստել է վարորդը՝ սեպտեմբերի 11-ին Դսեղ գյուղի հարակից անտառի «Խնձրոխսի» կոչվող հանդամասից հատելով 1 հատ <<Բոխի>> տեսակի կանգուն ծառ:Նախապատրաստված նյութերը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել են ոստիկանության Թումանյանի բաժին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր