1450 դիտում
14:06 14-09-2019
Կլուծվի ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը․ Զարուհի Բաթոյան
Եկող շաբաթ կառավարության նիստի օրակարգում կընդգրկվի որոշման նախագիծ՝ ամենաանապահով ընտանիքների և անձանց կյանքում երկար սպասված փոփոխությունը բերելու նպատակով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Եկող շաբաթ կառավարության նիստի օրակարգում կընդգրկվի որոշման նախագիծ՝ ամենաանապահով ընտանիքների և անձանց կյանքում երկար սպասված փոփոխությունը բերելու նպատակով:
Նախագծով առաջարկվում է.
1. տալ հնարավորություն որոշակի բնակության վայր եւ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող ընտանիքներին սոցիալական աջակցության պետական ծրագրերից (այդ թվում նաեւ ընտանեկան, սոցիալական նպաստ եւ հրատապ օգնություն) օգտվելու համար,
2. պարզեցնել Համակարգում հաշվառված ընտանիքների բնակության վայրի փոփոխության հետ կապված սոցիալական իրավունքների իրացման ընթացակարգերը` ընտանիքին հնարավորություն տալով այդ նպատակով դիմելու նոր բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին):
Սրանով կլուծվի հատկապես ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը, քանի որ նրանցից շատերն ապրում են առանց հաշվառման, նույնիսկ բնակության համար չնախատեսված կառույցներում, ամենից շատ են զգում աջակցության կարիք, սակայն դուրս են մնում պետության հոգածությունից: Այսուհետ նրանք ևս կընդգրկվեն նպաստի համակարգում, իսկ մեր աջակցությունը կդառնա ավելի հասցեական»,- գրել է նա:
Նմանատիպ նյութեր
1089 դիտում
11:50 08-09-2014
Հաշմանդամություն ունեցող կինն էլ ունի մայրանալու իրավուն. Զարուհի Բաթոյան
4736 դիտում
11:49 19-12-2018
Հրահանգ կա վերևից. զարտուղի ճանապարհներով գործարքների գնացողները խստորեն կպատժվեն. Զարուհի Բաթոյան
Այս բաժնից
361 դիտում
18:50 07-05-2024
Տեղի է ունեցել «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
397 դիտում
18:38 07-05-2024
ՀՀ վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին
349 դիտում
18:25 07-05-2024
Մնացական Սաֆարյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ