4955 դիտում
11:49 19-12-2018
Հրահանգ կա վերևից. զարտուղի ճանապարհներով գործարքների գնացողները խստորեն կպատժվեն. Զարուհի Բաթոյան
Հաշմանդամություն ունեցող անձի կարիքների գնահատումը չի լինելու միայն բժշկասոցիալական՝ առողջական խնդիրներից ելնելով: Նախատեսվում է ներդնել նոր մոդել, որպեսզի անձի ամբողջական կարիքների գնահատմամբ մատուցվեն կոնկրետ ծառայություններ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Զարուհի Բաթոյանը «[url=https://armenpress.am/arm/news/958622.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում ներկայացնում է ոլորտում իրականացվող բարեփոխումները:
[b]- Ինչպե՞ս կգնահատեք, Ձեր պաշտոնավարման ամիսները, ինչպիսի՞ շրջան էր Ձեզ համար:
[/b]
-Շրջանը, որպես այդպիսին, շատ ծանր չէր, որովհետև ոլորտին ծանոթ էի: Չնայած, կարող եմ ասել, որ ավելի շատ հետազոտություններ, ուսումնասիրություններ անելու ամիսներ էին: Տարբեր աշխատանքային խմբերի հետ քննարկումների, հանդիպումների միջոցով ավելի շատ հետազոտական, քննարկումների շրջան էր, որ կոնկրետ բարեփոխումներին ուղղված ծրագրերը շատ ավելի լավ ուսումնասիրենք: Հասկանանք, թե ինչպիսի ծրագրերի անհրաժեշտություն կա, որոնք բարելավելու կարիք ունեն: Աշխատանքային շրջանը բուռն էր այն իմաստով, որ զուգահեռ գործընթացներ կային, որոնց մենք ուղղակի պարտավոր էինք արձագանքել:
[b]-Լինելով ոլորտին ծանոթ մարդ՝ ասացիք, որ նաև անցկացրել եք ուսումնասիրություններ։ Ի՞նչ առաջնահերթ խնդիրներ եք առանձնացրել և որո՞նց եք հասցրել անդրադառնալ:
[/b]
-Խնդիրները հիմնականում կապված են հաշմանդամության ճանաչման կամ հաշմանդամության խմբի տրամադրման հետ: Այս գործընթացը խնդրահարույց է, և բոլորը, կարծես թե, ծանոթ են դրան: Փորձեցինք այս ոլորտում որոշ փոփոխություններ անել, մենք իրականում ցանկանում ենք գնահատման այլ մոդել ներդնել Հայաստանում, որն ավելի շատ հիմնված կլինի մարդու իրավունքների վրա: Հաշմանդամություն ունեցող անձի կարիքների գնահատումը չի լինի միայն բժշկասոցիալական՝ առողջական խնդիրներից ելնելով: Գործող համակարգն այդպիսին է: Մենք պետք է գնահատենք անձի կարիքները, որպեսզի հասկանանք, թե ինչ ծառայություններ առաջարկենք: Միգուցե մեկն ունի իր բնակարանը հարմարեցնելու խնդիր, մեկը՝ միայն լսողական սարքի կարիք, մյուսը տարվա մեջ մեկ կամ երկու անգամ վերականգնողական բուժման անհրաժեշտություն ունի: Այսօր այդ անհատական մոտեցումը չկա: Անհատական կարիքների վրա հիմնված աջակցությունը բացակայում է: Այս կարճ ժամանակահատվածում մի շարք փոփոխություններ ենք իրականացրել: Օրինակ, նվազագույնի են հասցվել խորհրդատվական նպատակով ԲՍՓ գործակալություն ուղարկվող դեպքերը: Այսինքն՝ մարզերից հանձնաժողովներից Երևան՝ գործակալություն, ուղարկվող դեպքերն ենք նվազագույնի հասցրել: Մյուս փոփոխությունը կապված է տեխնիկական հարցերի հետ: Նախ՝ գրանցումը, որ մարդիկ կոնկրետ ժամերով գրանցվեն: Ստեղծեցինք ֆեյսբուքյան էջ, որ նրանք կարողանան առցանց կապի մեջ լինել, իրենց մտահոգող հարցերը բարձրացնել: Սա շատ կարևոր է, որ որևէ բնակավայրից հաշմանդամները չհասնեն Երևան կամ մարզկենտրոն ինչ-որ բան ճշտելու: Տեղեկատվական բացն ենք լրացնում:
Դրանից բացի, ամսվա ընթացքում մեկ անգամ բոլոր հանձնաժողովների ղեկավարները հանդիպում են ունենում նախարարությունում և քննարկում բոլոր վիճելի մեթոդական հարցերը: Հանձնաժողովի աշխատանքները բարելավելու համար նախարարության կազմում ստեղծել ենք կենտրոնական հանձնաժողով, որտեղ մասնագետները կլինեն որպես 3-րդ օղակ: Եթե անձը կարող էր հանձնաժողովի որոշումը բողոքարկել մեկ օղակում, որից հետո պետք է դիմեր դատարան, ապա այսօր մինչ դատարանը կա ևս մեկ օղակ՝ նախարարության մասնագետների խումբը:
[b]-Դուք թվարկեցիք արված աշխատանքը, սակայն հիմնականում այս ոլորտի խնդիրներն այն հանգամանքի հետ են կապված, որ մարդիկ թերահավատորեն են մոտենում հանձնաժողովների որոշումներին: Այս արված աշխատանքը նպաստո՞ւմ է, որ մարդիկ վստահեն այդ գործընթացին:
[/b]
-Այո, տեղեկատվության տրամադրումը կարող է նպաստել, որովհետև եթե մարդ անտեղյակ է, չգիտի, թե ինչ չափանիշներով է գնահատվում, ինչպես է կայացվում որոշումը, ինչու է այս կամ այն հանձնաժողով գնում, փաստաթղթեր տանում, ապա իր համար խնդիրը մութ է մնում: Մյուս կողմից՝ վերաբերմունքի խնդիր կա: Մարդիկ շատ հաճախ բողոքում են իրենց հանդեպ վերաբերմունքից, կոռուպցիոն ռիսկերից և այլն:Այդ առումով շատ խիստ զգուշացված են հանձնաժողովների անդամները: Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերին, ապա եթե ունենում ենք որևէ զանգ, մենք միանգամից դիմում ենք իրավապահ մարմիններին: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին նման դեպքերում դիմել իրավապահներին:
Հաշմանդամության կարգ ստանալու համար մարդիկ նախկինում գնացել են հանձնաժողովների հետ գործարքների: Այսօր այդ ճանապարհն այլևս չկա, նման դեպքերը խստորեն պատժվում են, հրահանգ կա վերևից, որ նախկին գործելաոճը չի լինելու, սակայն դա կարող է միանշանակ չընդունվել քաղաքացիների կողմից: Հաշմանդամն սկսում է բողոքել, որովհետև իսկապես գործող չափանիշներով չի սահմանվում հաշմանդամությունը, իսկ նախկինում նման դեպքերով դիմել են գործարքների:
[b]-Միգուցե դա սոցիալական կարգավիճակի՞ց է գալիս. մարդիկ ունեն այդ 20 համ 30 հազար դրամի կարիքը:
[/b]
-Այո, ցավոք, հաշմանդամության խումբ ունենալն այսօր կապված է նաև սոցիալական հարցերի հետ, թեև հաշմանդամության թոշակն այդքան էլ բարձր չէ: Դրա համար մենք փորձում ենք զարգացնել ծառայությունները, որոնք ուղղակիորեն կապ ունեն անձանց կարիքների հետ:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/958622.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1287 դիտում
11:50 08-09-2014
Հաշմանդամություն ունեցող կինն էլ ունի մայրանալու իրավուն. Զարուհի Բաթոյան
15825 դիտում
20:06 02-03-2019
Զարուհի Բաթոյան. Կենսաթոշակների ուշացման մասին ապատեղեկատվություն է հրապարակվել
Այս բաժնից
808 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
463 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը