2197 դիտում
14:19 14-09-2019
«Աստված մեզ նվեր է տվել Մանսուրյանին և նրա միջոցով՝ իր աստվածային երաժշտությունը». Գյումրիում ամփոփվել է «Մանսուրյան-80» համերգաշարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ստեփանակերտ, Երևան, Գյումրի. «Մանսուրյան-80» համերգաշարի աշխարհագրությունը մեծ էր, հոբելյանական միջոցառումները՝ սպասված:
Գյումրու Սև բերդ ամրոցում կայացած համերգով ամփոփվել է մանսուրյանական տարին: Հոբելյանական երեկոյին ներկա են գտնվել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ տիկնոջ հետ, պաշտոնատար անձինք, բազմաթիվ գյումրեցիներ ու քաղաքի հյուրեր:
«Տարվա սկզբին, երբ մտերմիկ ընթրիքի ժամանակ մաեստրոյի հետ նստած էինք և ծնվեց այս գաղափարը, այդ ժամանակ դժվար էր պատկերացնելը, թե ինչ ճանապարհ ենք անցնելու, որովհետև և՛ գաղափարը, և դրա իրականացումը պետք է լիներ այնպիսի բարձր մակարդակի, որ իսկապես արժանի լիներ մեր մաեստրոյին: Աստված իր երաժշտությունը նվիրում է մեզ հիանալի կոմպոզիտորների միջոցով: Աստված մեզ նվեր է տվել մաեստրո Մանսուրյանին և իր միջոցով՝ իր աստվածային երաժշտությունը: Մաեստրո, շնորհավորում եմ, խոնարհվում եմ Ձեր առջև և շնորհակալ եմ, որ Դուք կաք»,- նշել է քաղաքապետը:
Հայաստանի մշակութային մայրաքաղաքում ևս հնչել է Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը. հարազատ հնչյուններ ու ֆիլմեր, որոնց մեծ մասը նոտագրվել ու ծնունդ են առել հենց Գյումրիում:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, մաեստրոյի ստեղծագործությունները նոր գործիքավորմամբ ու մեկնաբանությամբ է մատուցել ունկնդրին: Ի դեպ, համերգաշարն առիթ է դարձել, որ նորովի նոտագրվեն և հրատարակվեն մաեստրոյի կինոգործերը։
80-ամյակի առթիվ անցկացվող համերգաշարը մանսուրյանական տարվա ընթացքում ունկնդրին տեղափոխեց Վարպետի կինոերաժշտության, դասական ու կամերային ստեղծագործությունների ինքնատիպ աշխարհ: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի գլխավորությամբ համերգաշարը կազմակերպող ողջ թիմը, աշխատանքից ու պարտականությունից բացի, հենց առաջին իսկ օրից յուրօրինակ տրամադրությամբ ու պատասխանատվությամբ լծվեց նախագիծը լիարժեքորեն կյանքի կոչելու գործին:
«Մանսուրյան-80» համերգաշարը կազմակերպել էր Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
3110 դիտում
16:36 26-08-2019
Սեպտեմբերի 1-13-ը Երևանում, Արցախում և Գյումրիում կանցկացվի «Մանսուրյան -80» համերգաշարը
1541 դիտում
18:16 02-09-2019
Արցախում «Երևանի օրեր»-ի գալահամերգով մեկնարկեց «Մանսուրյան-80» համերգաշարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15536 դիտում
18:18 25-01-2019
Կյանքի հայելի և մարդաբանության դասագիրք է երաժշտությունը. Տիգրան Մանսուրյան
Այս բաժնից
730 դիտում
22:09 01-05-2024
Այսօր գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
874 դիտում
21:50 01-05-2024
Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի
514 դիտում
21:19 01-05-2024
Մենք ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխարգելման կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ