211652_close_icon
views-count41952 դիտում article-date 12:00 14-09-2019

«Կասկադյորական» ավտովթար Երևանում. 22-ամյա վարորդը հեռուստաաշտարակի մոտ Mercedes-ով բախվել է քարերին և հայտնվել ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Հայկ Ա-ն իր վարած Mercedes մակնիշի 06 QO 808 համարանիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի պողոտայում՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հսկայական քարերին և հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ Հովհաննես Գրիգորյանն ու Մուշեղ Գասպարյանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քանի որ վթարի հետևանքով տուժածներ չկան, վարորդն էլ հրաժարվում էր ճանապարհային ոստիկանության և ԱՊՊԱ ծառայությունից, ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դուրս բերվեց անվտանգ վայր։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ եթե ճանապարհային ոստիկանները հետաքրքրաեր քաղաքացիներին չհեռացնեին վթարի վայրից, ապա խցանումն անխուսափելի էր, իսկ որ նման հետաքրքրասեր քաղաքացիների պակաս չկա, դա նույնպես զգացվում էր վթարի վայրում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր